Search
Close this search box.

Արման Թաթոյեան.– «Կառավարութիւնից իմ առջեւ պահանջ էր դրուել չքննադատել ադրբեջանական զինուած ծառայողների անօրինական ներկայութիւնը» 

 

Հայաստանի Մարդկային իրաւանց նախկին պաշտպան Արման Թաթոյեան կծիկներ կը բանայ.-

“Առաջին անգամ խօսել եմ այն մասին, որ իրականում կառավարութիւնից իմ առջեւ պահանջ էր դրուել չքննադատել պատերազմից անմիջապէս յետոյ մեր գիւղերի մօտ ու ճանապարհներին՝ ադրբեջանական  անօրինական ներկայութիւնը, այդ թւում՝ տեղակայուած ցուցանակներն ու ադրբեջանական զինուած ծառայողների ներկայութիւնը, նրանց արարքները, եւ առաջարկուող այլընտրանքն էր` աշխատել միայն գրաւոր ու ոչինչ չհրապարակել:

Պատճառ էր նշւում, թէ իբր դա կապ չունի մարդու իրաւունքների հետ, եւ յետոյ իմ յայտարարութիւնները իշխանութիւնների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհութիւնը եւ այդ տուեալները օգտագործում է ընդդիմութիւնը։ «Պատիժն» էլ՝ մեր աշխատակազմի կառքերի շուրջ 90%-ը հարկադրաբար վերցնելու նախաձեռնութիւնն էր, որպէսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր:

Բնականաբար, իմ պատասխանը բացասական էր․․․ Դրանից յետոյ ստիպուած հրաւիրեցի մամուլի ասուլիս եւ դիմեցի հանրութեան աջակցութեանը։ Ասուլիսը նուիրուած էր նաև ֆինանսական անկախութիւնից զրկելու Կառավարութեան նախաձեռնութեանը:

Հայաստանի քաղաքական իշխանութեան ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտօնեաների շատ անպատասխանատու յայտարարութիւններն ու քայլերը Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան գլխաւոր սպառնալիքներից են”։