Search
Close this search box.

Արտակ Բեգլարեան. «Թո՛ղ Աստծոյ օրհնութեամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք» 

Արցախի նախկին մարդկային իրաւանց պաշտպան Արտակ Բեգլարեան շնորհաւորելով Սուրբ ծնունդը Դիմագիրքի իր էջին գրած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդէն երկրորդ Սուրբ ծնունդն է, ինչ Արցախի հայութիւնը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապէս վտարուած:

Թո՛ղ Աստծոյ օրհնութեամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն եւ  հայոց աղօթքը կրկին հնչի մեր հինաւուրց սրբատեղիներում:

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի…

Ամրութիւն, լոյս ու ջերմութիւն բոլորիդ ընտանիքներին»: