Search
Close this search box.

Արտակ Բեգլարեան. «Ի՞նչ է սա, եթէ ոչ ցեղասպանութիւն՝ միջազգային հանրութեան աջակցութեամբ» 

Սեպտեմբեր 30-ին, Արցախի նախկին Պետական նախարար Արտակ Բեգլարեան X-ի իր հաշիւին գրած է.

«Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թէ բոլորը սպասում են հեռանալու իրենց հերթին։

Միւս մասը կամ Հայաստանում է, կամ ճանապարհին։ Ո՛չ ոք պատրաստ չէ ապրել Ադրբեջանի ստրկութեան ու դաժան սպառնալիքի ներքոյ։

Ի՞նչ է սա, եթէ ոչ ցեղասպանութիւն՝ միջազգային հանրութեան աջակցութեամբ»։