Search
Close this search box.

Գիւղապետ. «Եղցահողը արդէն չկայ, հողին են հաւասարեցնում. Մեծ Շէն գիւղը շրջափակման մէջ է, չենք կարողանում բնակչութիւնը տարհանել»

Եղցահող գիւղը՝ ազերպայճանական յարձակումէն առաջ

Մեծ Շէնի գիւղապետ Դաւիթ Դաւթեան News.am-ի թղթակցին պատմած է, թէ Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղը շրջափակման մէջ է, կարելի չէ բնակիչները տարհանել, եւ այդ պահուն (Սեպտեմբեր 20-ին) ալ կը կրակեն։ 

“Հրադադար մեր հատուածում չկայ: Դեռ մեր գիւղի մէջը չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում յաջողուել է անել, բայց մեր գիւղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորն այստեղ են: Եղցահողը արդէն չկայ, հողին են հաւասարեցրել, այնտեղ էլ մարդ չկայ: Անորոշութիւն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մէջ ենք: Գիւղից զոհեր ու վիրաւորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք”,– ըսած է գիւղապետը, աւելցնելով թէ յարակից Հին Շէնի առաւելութիւնն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:

“Բայց հասկանում էք, չէ՞, արդէն Ռուսն էլ ռիսկ չի անում թոյլ տայ դուրս գանք: Սա վերջն է: Սրանից էն կողմ էլ բան չկայ, չի էլ լինի”,– յայտնած է Դաւթեան: