Search
Close this search box.

Դաւիթ Բաբայեան.– «Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջեւ»

 

Յուլիս 22-ին, Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան Դիմագիրքի իր էջին հետեւեալ գրառումը ըրած է.-

«Արցախը ծանր վիրաւոր է, եւ նրա “ապաքինումը” գերխնդիր է համայն Հայութեան համար: Արցախի ճակատագրից է կախուած ողջ հայ ժողովրդի ապագան:

Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջեւ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժուարութիւններին, կան բոլոր հնարաւորութիւնները երկիրը փրկելու եւ նրա անվտանգ ապագան ապահովելու համար։

Սա պահանջում է հայրենասիրական եւ արհեստավարժ մօտեցում ո՛չ միայն աշխատանքի, այլեւ ընդհանրապէս կեանքի նկատմամբ»։