Search
Close this search box.

Լեւոն Տէր-Պետրոսեան՝ Նիկոլ Փաշինեանին. «Աղմկիր որքան ուզում ես, այս իրողութիւնը արդէն պատմական փաստ է»

Լեւոն Տէր-Պետրոսեան անձամբ պատասխանած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ վիճարկումի հրաւէրին, գրելով հետեւեալը.

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավէճի առարկան՝ հազարամեակների հայկական Արցախը, քո արկածախնդրութեան պատճառով այլեւս գոյութիւն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողութիւնից մեր ժողովրդի ուշադրութիւնը շեղելու յուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողութիւնը արդէն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթէ, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրութիւնը իմանայ ողջ ճշմարտութիւնը ղարաբաղեան խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից յետոյ այդ գործընթացի խորհրդապահութիւնը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտօնապէս ներկայացուած խաղաղութեան բոլոր (այդ թւում՝ 2019 թ. Յունիսի) ծրագրերը եւ հայկական դիւանագիտութեան պաշտօնական պատասխանները դրանց։

Այ դա արդէն կը լինի իսկական բանավէճ, հիմնուած փաստերի վրայ։ Իսկ եթէ դա չանես, եւս մէկ անգամ կ՚ապացուցես, որ փախչում ես ճշմարտութիւնից եւ զբաղուած ես պատմական պատասխանատւութիւնից փոքրոգիաբար խուսափելու գործով»։

Լեւոն ՏէրՊետրոսեան