Search
Close this search box.

Փաշինեան. «1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»

 

Դեկտեմբեր 23-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Դիմագիրքի իր էջին գրառումով յայտարարած է.

«1994 թուականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ բովանդակութեան մասին խօսոյթները Հայաստանի Հանրապետութիւնում ներդրուել են բացառապէս ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համածիրում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակութեանը ծանօթանալով, վերը նշուածը չեմ խոստովանել ինքս ինձ (ձեզ յայտնի մոդելի հայրենասիրութիւնս թոյլ չի տուել դա անել) եւ հետեւաբար այդ ամէնը չեմ պարզաբանել ժողովրդին»։

Մետաքսէ Յակոբեան. «Ճշմարտnւթիւնը մէկն է՝ Արցախը յանձնել է Նիկnլը իր nւuապարկերի եւ Արցախի իր արբանեակների օգնութեամբ»

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան երեսփոխան Մետաքսէ Յակոբեան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի գրառումին, իր կարգին հետեւեալը գրած է.

«2023 Սեպտեմբերին Արցախում իշխանազաւթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Սեպտեմբեր 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով։ Նիկոլը մի նպատակ ունէր՝ Արցախի իր արբանեակների (թէ՛ խորհրդարանական թէ՛ արտախորհրդական) օգնութեամբ կատարել Ադրբեջանի պահանջը։ Արցախը պիտի գլխատուէր եւ ըստ իրենց ծրագրերի, որպէս «խառնամբոխ լցուէր» Հայաստանի Հանրապետութիւն։

Եթէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովը չինքնակազմակերպուէր ու Արցախ նախագահ չընտրէր, ապա Նիկոլին յաջողուելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական հաստատութիւնները պէտք է կենդանի մնան, գործեն, որպէսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉՓԱԿՈՒԻ։

Ճշմարտութիւնը մէկն է. Արցախը յանձնել է Նիկոլը իր ուսապարկերի եւ Արցախի իր արբանեակների օգնութեամբ։ Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետութեան իրենց կողմից յանձնումը՝ քոչուորներին, արցախցիների վրայ բարդելու մասին է։ Նա Արցախը յանձնել է 2022 Հոկտեմբեր 6-ին Փրակայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետութիւնը շրջափակման եւ 120.000 հայերին ցեղային զտման»։