Search
Close this search box.

Փաշինեան. «ԼՂ-էն բռնի տեղահանուածների համար Հոկտեմբեր 1-ից կը մեկնարկի բնակութեան ծախսերի աջակցութեան ծրագիր»

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Դիմագիրքի իր էջին գրառումով հաղորդած է.

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուածների համար Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը մեկնարկում է բնակութեան ծախսերի աջակցութեան ծրագիր։

Իւրաքանչիւր ընտանիքի բնակութեան ծախսերը հոգալու համար մէկ անձի հաշուով կը տրամադրուի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մէկ անձի հաշուով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կը մեկնարկի Հոկտեմբեր 1-ից եւ կը գործի առնուազն 6 ամիս: Ծրագրի շահառու կը լինեն բոլոր բռնի տեղահանուածները՝ անկախ տարիքից։

Բացառութիւն կը կազմեն այն ընտանիքները, որոնք Հայաստանում ունեն բնակարան, ինչպէս նաեւ խնամքի յատուկ կենտրոններում գտնուող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Նախապէս յայտարարուած՝ իւրաքանչիւր բռնի տեղահանուածի 100 հազար միանուագ դրամների վճարումը կը սկսուի յաջորդ շաբաթ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մեր քոյրերի եւ եղբայրների խնդիրները կը շարունակեն գտնուել մեր շարունակական ուշադրութեան կենտրոնում»։