ՀՀ առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեան սապէս պատասխանած է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերեալ հարցումին.-
«1. Փաշինեանական վարչախումբը, միջոցների մէջ խտրութիւն չդնելով, ամէն գնով ձգտում է պահպանել իշխանութիւնը:
2. Քոչարեանի և Սարգսեանի ղեկավարած ընդդիմութիւնը, ներքին հակասութիւններով հանդերձ, նոյնպէս միջոցների մէջ խտրութիւն չդնելով, ամէն գնով ձգտում է զաւթել իշխանութիւնը:
3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ ի սպառ բացակայում է պետական շահի գիտակցութիւնը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղէտներն են:
4. Ելքի փնտռտուքը բացառապէս հակամարտող կողմերի և մտաւորականութեան պարտականութիւնն է:
5. Հասարակութեան մնացեալ շերտերը իրավիճակի վրայ ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատուական դաշտի գործուն դերակատարները, գրեթէ ամբողջութեամբ, սպասարկում են յիշեալ երեք ճամբարների շահերին»: