Modern Website Header
Website Header with Working Banner

ՀԱՅԱՍՏԱՆ. Անօթևանների կեդրոնի բնակիչ.– “Շուշիից մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, հիմա էլ այստեղից են հանում”

Յունուար 2-ին, Հայաստանի Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարութեան շէնքին դիմաց բողոքի ցոյցի ընթացքին, Վարդաշէն գտնուող անօթեւաններու կեդրոնի բնակիչներէն մէկը յայտնած է.– “Շուշիից վերջին օրով մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, յայտնուել փողոցում, հիմա էլ անօթևանների կենտրոնից են հանում, փախստականի կարգավիճակ էլ չեն տալիս”։  Ան աւելցուցած է.-

“ՀՀ-ում թափառական կեանքով՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան ապրելուց յետոյ, ինձ Արա Զօհրաբեանի միջնորդութեամբ, գոնէ այստեղ էին տեղաւորել՝ միայն ինձ, ընտանիքս շարունակում է մի օր այստեղ, մի օր այնտեղ ապրել, նոյնիսկ իրենց հետ կապն եմ կորցրել, աղջիկս ուսանող է, չգիտենք՝ ինչ է լինելու”։

Ան մանրամասնած է, թէ քանի մը անգամ նամակ գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանին, յետոյ նոյն նամակը վերահասցէագրած է Աշխատանքի և ընկերային հարցերու նախարարութեան։

“Նամակում օրէնքի կէտով ներկայացուած է, որ փախստականներին պէտք է տուն տրուի, ինձ պատասխանում են, որ սահմանամերձ լքուած լիքը տներ կան, գնամ այնտեղ ապրեմ, բայց անվտանգութեան ապահովման մասին չեն խօսում”,– ըսած է ան։

Նշենք, թէ պետութիւնը չէ երկարաձգած «Հանս Քրիսթիան» բարեգործական հիմնադրամին հետ պայմանագիրը, և Յունուար 1-էն Անօթևաններու կեդրոնի բնակիչները պէտք է փոխադրուէին Յաղթանակ թաղը գտնուող շէնքը, որ, բնակիչներուն համաձայն, ապահուուած չէ ապրելու համար տարրական պայմաններով։