Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ ԱԳՆ.– «Հայաստանի օրակարգին վրայ Տոնեցքի և Լուկանսքի անկախութիւնը ճանչնալու հարց չկայ» 

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Վահան Յունանեան «Արմէնփրէս»-ին յայտնած է թէ՝ Հայաստանի օրակարգին վրայ Տոնեցքի և Լուկանսքի ժողովրդական հանրապետութիւնները ճանչնալու հարց չկայ: 

“Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետութիւնների միջև առկայ խնդիրները լուծուեն դիւանագիտական երկխօսութեան և բանակցութիւնների միջոցներով` միջազգային իրաւունքի չափանիշերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ: Եւ յոյսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կը ձեռնարկուեն՝ լարուածութեան նուազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար”,– նշած է Յունանեան։