Modern Website Header
Website Header with Working Banner

ՄԻՊ-ի շնորհաւորական ուղերձը.– «Պէտք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփիւռքի հաւաքական ուժն ու նուիրական լոյսի պէս պահենք մեր պետականութիւնը՝ մեր իրաւունքների գլխաւոր երաշխաւորին»

 Հայաստանի մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեանի Ամանորի շնորհաւորական ուղերձը․-

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին լի էր դժուարութիւններով բոլորիս համար:

Աղէտաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցաւը շարունակում է տանջել մեզ:

Կանգնած ենք մեր անվտանգութիւնն ապահովելու խնդրի առջեւ:

Այս գլխաւոր մարտահրաւէրը պահանջում է գիտակցել, որ անվտանգութիւնը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժուողն անվտանգութիւնից էլ է զրկւում:

Մարդն ու նրա իրաւունքները պէտք է դրուեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգութիւնից մինչ բանտեր, երեխաների հաստատութիւններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուքներ:

Այս գաղափարով պէտք է տանենք մեր պետականութեան ուժեղացման համար պայքարը և պէտք չէ թուլացնենք մեր զգօնութիւնը։

Մեր միասնական նպատակի համար պէտք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփիւռքի հաւաքական ուժն ու նուիրական լոյսի պէս պահենք մեր պետականութիւնը՝ մեր իրաւունքների գլխաւոր երաշխաւորին:

Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղութիւն և առողջութիւն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»: