Modern Website Header
Website Header with Working Banner

Սուրէն Պապիկեան հանդիպում ունեցած է Արցախի մէջ Ռուսաստանի խաղաղապահ ուժերու հրամանատարին և Ռուստամ Մուրատովի հետ

Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան Յունուար 13-ին հանդիպում ունեցած է զօրավար Ռուստամ Մուրատովի և Արցախի մէջ ռուսական խաղաղապահ ուժերու նորանշանակ հրամանատար զօրավար Ալեքսանտր Վոլքովի հետ։

Հայաստանի ռազմական գերատեսչութենէն հաղորդած են, թէ զրուցակիցները կարծիքներ փոխանակած են տարածաշրջանային անվտանգութեան առնչուող խնդիրներու շուրջ:

Հանդիպումին, կողմերը բարձր գնահատած են շրջանի ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման ուղղուած Ռուսաստանի ջանքերը, ինչպէս նաև Արցախի մէջ իրականացուող խաղաղապահ առաքելութեան ընթացքն ու արդիւնաւէտութիւնը: