Modern Website Header
Website Header with Working Banner

Օմանի մէջ ելոյթ կ՚ունենայ Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը մեկնած է Օմանի սուլթանութիւն, ուր Մարտ 10-ին մայրաքաղաք Մասքաթի արքայական օփերայի թատերասրահին մէջ հանդէս կու գայ համերգային յայտագրով։ Լուրը հաղորդած են Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբի մամլոյ ծառայութենէն։ 

Նուագախումբը՝ գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սերկէյ Սմբատեանի ղեկավարութեամբ, կը ներկայացնէ 19-րդ դարու իտալացի երաժիշտ Տոնիցեթիի գլուխ-գործոցները։

Նուագախումբին հետ ելոյթ կ՚ունենան Լաւինիա Պինի (սոփրանօ), Գլեմանթին Մարկէն (մեցցօ-սոփրանօ), Արթուրօ Չաքոն Գրուզ (թենոր), Ալեսանտրօ Լոնկօ (պարիթոն) եւ Նաուէլ տի Փիերօ (պաս)։

Ըստ երեւոյթին, համերգէն օրեր առաջ տոմսերը գրեթէ սպառած էին։