Սիրոյ բարեխօս Սուրբ Սարգսի տօնին առիթով՝ Փետրուար 12-ին Արամ Խաչատրեանի տուն-թանգարանին մէջ համաշխարհային դասական երաժշտութեան գոհարներու իրենց ընտրանին կը ներկայացնեն անուանի երաժիշտներ Արմինէ Գրիգորեան (դաշնակ), Կարէն Շահգալդեան (ջութակ) և Մաքսիմ Նովիկով (ալթօ):
Տուն-թանգարանէն կը տեղեկացնեն, թէ երեկոյթին կը մասնակցին նաև արուեստագէտներ Արամօն և Էմմա Պետրոսեանը: Անոնք առաջին անգամ ըլլալով բեմէն կ՚ընթերցեն Արամ Խաչատրեանի և անոր կնոջ՝ Նինա Մակարովայի սիրային նամակները։