Modern Website Header
Website Header with Working Banner

Ասկերանի վարչական ղեկավար.– «Խանութներու մէջ առաջին անհրաժեշտութեան մթերքը սպառած է» 

 

Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսեան News.am-ի հետ զրոյցին տեղեկացուցած է, թէ խանութներու մէջ սպառած է առաջին անհրաժեշտութեան մթերքը։

“Մարդկանց մօտ ամանորեայ տրամադրութիւն չկայ, բայց խուճապ էլ չկայ, հասկանում ենք իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտ ապրանքները գրեթէ բոլոր խանութներում սպառուած են: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստաւորած ապրանքներ: Գիւղերում աւելի հեշտ է, որովհետեւ գիւղացիները հիմնականում իրենց փոքրիկ տնտեսութիւններն ունեն, անասուններ են պահում, մեղուաբուծութեամբ զբաղւում եւ իրենց համար պաշար են հաւաքել, նոյնիսկ կարողանում են քաղաք ուղարկել”,– նշած է Ապրեսեան: