Հայաստանի Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան Թուրքիոյ Ատըեաման քաղաքին մէջ հանդիպում ունեցած է հայ փրկարարներուն հետ։ Ան վերջիններուս շնորհակալութիւն յայտնած է իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքին համար:
«Արմէնփրէս»-ի հետ զրոյցին Ատըեաման աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար Վահէ Գէորգեան ընդգծած է, որ բոլորը գոհ են հայ փրկարարներու կատարած աշխատանքէն: “Բոլորը մօտենում են մեզ, շնորհակալութիւն են յայտնում: Նաեւ զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դէպքում շնորհակալութիւնը կրկնապատկւում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետեւ կարողացել ենք միւս պետութիւնների փրկարար ծառայողների հետ արդիւնաւէտ աշխատել”,– նշած է ան: