«Արցախի մէջ ձիւն է տեղում, իսկ ջերմաստիճանը զրոյից ցած է: Արդէն հինգերորդ օրն է, որ շուրջ 100.000 բնակիչներ (ընդհանուր բնակչութեան 80%-ը եւ կազից օգտուող բնակչութեան 100%-ը) ամբողջովին զրկուած են կազամատակարարումից, ներառեալ՝ ջեռուցումից ու տաք ջրից»,– Մարտ 12-ին, Թելեկրամեան իր ալիքով հաղորդած է Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարեան։
«Եւ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ կեցուածքն է, որը թոյլ չի տալիս ռուս խաղաղապահներին եւ մեր մասնագէտներին մօտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն:
Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողութեան տակ գտնուող բաժնում: Դրան զուգահեռ` շարունակւում են քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ կրակոցները՝ մեծ ու փոքր տրամաչափի զէնքերից, ինչպէս նաեւ խոչընդոտները՝ գիւղատնտեսական աշխատանքներին:
Հետեւութիւնը մէկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր յանցագործութիւնը մարդկութեան դէմ եւ հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինաւուրց հայրենիքում եւ ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,– աւելցուցած է Բեգլարեան: