Ուքրաինայի Տոնեցքի շրջանի Քրամաթորսք քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Վահէ Մամիկոնեան հաղորդած է, թէ Հայութիւնը այդտեղէն աստիճանաբար կը տարհանեն՝ գնդակոծման տակ գտնուող մնացեալ բնակչութեան հետ:
“Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանուել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դէպի աւելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանութիւնները առաւելագոյն ջանքեր են գործադրում տարհանումը կազմակերպելու համար”,– ըսած է Մամիկոնեան: