Houston Grand Opera-ն (HGO) յայտարարած է երիտասարդ երգիչներու իր 34-րդ Eleanor McCollum մրցոյթին մրցանակակիրները:
Առաջին տեղը գրաւած է պարիթոն Նաւասարդ Յակոբեան, որ պիտի ստանայ 10.000 տոլար պարգեւը: Երկրորդ հանդիսացած է սոփրանօ Ամանտա Պաթիսթա (5.000 տոլար), իսկ երրորդ մրցանակակիրն է պաս-պարիթոն Եոնկվոն Հան (3.000 տոլար), որ նաեւ արժանացած է հանդիսատեսի ընտրութեան մրցանակին։