Modern Website Header
Website Header with Working Banner

Սամուէլ Կարապետեանի ուղերձը՝ բանտի խուցէն

Յունիս 30-ին, բանտի խուցէն Սամուէլ Կարապետեան իր իրաւապաշտպան խումբին միջոցով յղած է հետեւեալ ուղերձը.

«Ինչ յաջողուեց ներկայ իշխանություններին,

Հայաստանի Հանրապետութիւնում ուժգին հարուած հասցուեց միաւորող արժէքներին. հերոսաբար կռուողները վերածուեցին դասալիքների, Հերոս զինուորները՝ մեկուսացած հաշմանդամութիւն ունեցողների, Հերոսածին մայրերը՝ որդեկորոյսների, տարիներով պայքարող  արցախցիները՝ անտուն փախստականների,  երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշուած մոլորեալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է:

Գործարարութիւնը, մասնաւոր ոլորտը  վերածում են “քերելու” առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու: Դրանով այս իշխանութեան յաջողուեց գրեթէ ամբողջութեամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային համակարգը: Այս ամէնը բերեց վերջին եօթը տարիների ընթացքում առաւելապէս զրօ յաւելեալ արժէք արտադրող ընկերութիւնների ստեղծման, իսկ օտար ներդրողների համար դարձանք անհետաքրքիր եւ անհեռանկարային երկիր:

Ներկայ իշխանութիւնները իրենց առաքելութիւնը պատուով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնաւոր ճիշդ խօսքը կամ քննադատութիւնը փորձեցին զրոյացնել՝ փոխարէնը աղբ լցնելով հանրային խօսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նոյնիսկ առաջին անգամ Հայ տղամարդը անզօր եղաւ պաշտպանելու իր կնոջ եւ դստեր արժանապատւութիւնը։

Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցութեան երկրիր, աղքատութիւն բառը թողնելու ենք անցեալում եւ հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրուելու է։

Պայքարելու ենք։

Շարունակելի…»: