«Գանձասար» կը հաղորդէր, թէ Մարտ 7-ին, Լաթաքիոյ մուտքին, երկու հայեր՝ հայր եւ որդի Անթուան եւ Ֆատի Պութրոս կրակոցներու զոհ դարձած են։ Հանգուցեալներուն յուղարկաւորութիւնը տեղի կ՚ունենար Մարտ 8-ին, Լաթաքիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ։
Մեր պաշտօնակից «Արեւելք»ի համաձայն՝ եղերաբախտ երկու հայերը ոչ թէ պատահական կրակոցներու զոհ դարձած են, այլ՝ սպանուած դիտումնաւոր կերպով։
Այս մասին «Արեւելք» կը գրէ.
«Լաթաքիայում այսօր զոհուած հայերը ոչ թէ պատահական կրակոցների զոհ էին (ինչպէս նախապէս յայտարարուել էր), այլ նրանց սպանել են։ «Արեւելք»-ը, Լաթաքիայի իր աղբիւրից տեղեկացաւ, որ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել եւ կրակելով սպանել են։ Թէ բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ յայտնի չէ։ Մեր տեղեկութիւններով Բուտրոսները այն քչաթիւ հայերից են, որ ծնուել են Ասադների ծննդավայր Կարդահայում, եւ այդ գիւղի միակ հայ ընտանիքն են։ Սպանուածներից հօր ծեր ծնողները դեռեւս բնակւում են Կարդահայում։ Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դէպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնէական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գիւղից։ Այսօր Լաթաքիայի Սուրբ Աստուածածին եկեղեցում կատարուել է նրանց հոգեհանգստեան արարողութիւնը, որից յետոյ յուղարկաւորել են»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։