Փարաջանովին նուիրուած երեկոյթ՝ Պուքրէշի մէջ

Ռումանիոյ ազգային փոքրամասնութիւններու օրուան առիթով, Պուքրէշի  ՀՀ դեսպանութիւնը և  հրէական համայնքներու դաշնակցութիւնը կազմակերպած են «Նռան գոյնը» ժապաւէնին ցուցադրութիւնը և քննարկում՝ նուիրուած աշխարհահռչակ արուեստագէտ Սերգէյ Փարաջանովին։ Այս մասին կը տեղեկանանք Ռումանիոյ մէջ ՀՀ դեսպանութեան Դիմագիրքի էջէն։

“Այսօրուան երեկոյթը խորհրդանշական է ինձ համար: Որպէս դեսպան՝ ուրախ եմ քաղելու Ռումանիոյ երկու շատ յարգուած համայնքներու համատեղ ջանքերի պտուղները, որոնց շնորհիւ այստեղ համախմբուել են մշակոյթը սիրող և դրա կարևորութիւնը գնահատող այսքան համախոհներ:

Հայերի և Հրեաների ճակատագրերը շատ նման են եղել միմեանց, և, ցաւօք, հայ և հրեայ ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ողբերգական պատմութեան էջեր։ Ե՛ւ հայ, ե՛ւ հրեայ ժողովուրդներն ունեն խորը և հին արմատներ, սակայն պատմութեան ընթացքում ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց անկախութիւնը, բայց և յետոյ ուժ են գտել այն վերականգնելու։ Մենք պէտք է անենք հնարաւորը, որպէսզի երբեք չկրկնուեն այնպիսի մարդկային ողբերգութիւններ, ինչպիսիք են հրէական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանութիւնը”,– իր ելոյթին նշած է Ռումանիոյ մէջ ՀՀ դեսպան Սերգէյ Մինասեան։

Տեսակապի միջոցով ներկաներուն իրենց ողջոյնի խօսքը յղած են Ռումանիոյ Մշակոյթի նախարար Լուչիան Ռոմաշքանու, անգլիացի բեմադիր Տանիէլ Պիրտ և ֆրանսահայ դերասան, բեմադիր Սերժ Աւետիքեան՝ ներկայացնելով Փարաջանովի արուեստի իւրայատկութիւնն ու ստեղծագործական ինքնատպութիւնը: