Modern Website Header
Website Header with Working Banner

ԱՄՆ-ու դեսպանը՝ Արցախահայութեան՝ Ազերպայճանի կազմին մէջ գոյատեւելու կարելիութեան մասին

Յուլիս 3-ին, Հանրային հեռատեսիլին տուած հարցազրոյցին, Հայաստանի մէջ ԱՄՆու դեսպան Քրիսթինա Քվին՝ ի միջի այլոց անդրադառնալով Արցախահայութեան՝ Ազերպայճանի կազմին մէջ գոյատեւելու կարելիութեան, յայտարարած է.Կը Հաւատանք եւ կը յուսանք, որ այդ հնարաւոր է։ Կը կարծենք, որ բոլոր կողմերը պէտք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպէսզի այդ կարելիութիւնը ստեղծուի։ Միացեալ Նահանգներու կարծիքով այդ մէկը ճիշդ մօտեցում է եւ բոլոր կողմերը կը քաջալերենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու Արցախահայերուն իրաւունքներն ու անվտանգութիւնը։ Ես նաեւ յիշեցնեմ, որ կողմերը նշած են, թէ Արցախ ապրողներու իրաւունքներն ու ապահովութիւնը պէտք է երաշխաւորուած ըլլայ”։

Դաւիթ Բաբայեան՝ ԱՄՆու դեսպանին. «Եթէ Արցախ կրնայ դառնալ Ազերպայճանի մաս, ինչո՞ւ Թայուան չի կրնար դառնալ Չինաստանի մաս»

News-am-ի թղթակցին հետ հարցազրոյցին, Հայաստանի մէջ ԱՄՆու դեսպանի այս յայտարարութիւններուն հակազդած է Արցախի նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեան։ Ան մասնաւորապէս նշած է.

«Հայաստանում ԱՄՆի դեսպանի յայտարարութիւնը շատ կարեւոր է եւ հետաքրքրական, անկախ այն բանից, որ այն բացասական է եւ վատ՝ իր էութեամբ։ Փաստօրէն, երկիրը, ժողովրդավարական աշխարհի առաջատարը, որի ողջ պետականաշինութիւնը հիմնուել է ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վրայ, ինքն է ոտնահարում ժողովրդավարական սկզբունքները։ Չէ՞ որ ժողովրդավար պետութիւնը,– նշանակութիւն չունի՝ ճանաչուած է այն, թէ ոչ,– ամբողջատիրական պետութեանը յանձնելը եւ յայտարարելը թէ իրենք հաւատում են, որ այնտեղ ամէն բան լաւ է լինելու, պարզապէս ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրաւունքների ոտնակոխում է։ Մենք պէտք է շատ անկեղծ լինենք, որովհետեւ արդէն մի քանի տասնամեակ պայքարում ենք ժողովրդավարութեան համար, եւ այդ  ուղղութեամբ պայքարում աւելին ենք արել, քան այդ նոյն դեսպանն ու նրա ղեկավարները։ Արցախեան հարցը առաջին հերթին պայքար է յանուն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների։

Ես ցանկանում եմ հարցնել Ամերիկայի դեսպանին, երբ նա յայտարարում է ԱդրբեջանումՂարաբաղի Հայերիանվտանգութեան երաշխիքների հնարաւորութեան մասին. իսկ Թայուանը չի՞ կարող լինել Չինաստանի մաս, ախր նոյն ժողովուրդն է, մանաւանդ Չինացիները ցոյց են տուել գործնականում, որ կարող են կառուցելմէկ պետութիւն՝ երկու համակարգ՝ Հոնկ Քոնկի եւ Մակաոյի օրինակով։ Իսկ Կոսովոն չի՞ կարող լինել Սերբիայի մաս։ Ինչո՞ւ էք ռմբակոծել, ոչնչացրել։ Բոսնիան չէ՞ր կարող լինել Հարաւսլաւիայի մաս։  Սիրիան, Լիբիան, Իրաքը, Աֆղանստանը. այնտեղ հիմա աւելի լա՞ւ է, քան մինչեւ ձեր գալը։ Այդ դէպքում ինչո՞ւ Ղրիմը չի կարող լինել Ռուսաստանի մաս։ Ինչո՞ւ մի դէպքում դուք պայքարում էք, միլիառաւոր դոլարներ ծախսում, զոհւում են միլիոնաւոր մարդիկ, իսկ այստեղ դուք հնարաւոր էք համարում ժողովրդավար պետութեան՝ ամբողջատիրական պետութեան կազմում գտնուելը։ Գուցէ ոմանք Ամերիկայում գան ու օգնե՞ն Ադրբեջանին ապահովելու մեր իրաւունքները, մանաւանդ որ Ամերիկայում իրաւունքներիապահովմանհարուստ փորձ ունէք։ Օրինակ, Հնդկացիների բնակավայրերը։ Գուցէ այդ գործիքակազմով օգնէք, ստեղծէք Արցախահայերի բնակավայրի զարգացման ադրբեջանաամերիկեան հիմնադրամ։ Մենք սա ասում ենք սրտի ցաւով, որովհետեւ քիչ բան չենք արել, իսկ գուցէ դեռ մի բան էլ աւելին ենք արել, քան դեսպանն ու նրա ղեկավարները՝ յանուն ժողովրդավարութեան պայքարի մէջ։

Հայ ժողովուրդը շարունակում է շատ մեծ ներդրում ունենալ Ամերիկայի զարգացման գործում։ Ի՞նչ է, Ամերիկահայերը պակաս աւա՞նդ են ներդրել, քան Ադրբեջանն ու Թուրքիան։ Քանի նահանգներ են ընդունել Արցախի անկախութիւնը, քանի գոնկրէսական է պայքարում մեր իրաւունքների համար՝ մարդու իրաւունքների եւ ժողովրդավարական արժէքների համար։ Ինչպէ՞ս անենք դրանց պարագային։ Այս ամէնը մէկ անգամ եւս ցոյց է տալիս, որ արժեհամակարգը, յամենայն դէպս՝ Ամերիկայի որոշ իշխանական կառոյցներում, խիստ խարխլուել է։ Իսկ դա չի կարող հետեւանքներ չունենալ ամերիկացի ժողովրդի եւ պետութեան համար»։