Մարտակերտ քաղաքի Ս. Յովհաննէս Կարապետ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեան, որ նախապէս Դադիվանքի վանահայրն էր, նշանակուած է Յակոբավանք վանական համալիրի վանահայր։ Լուրը հաղորդած են Արցախի հայոց թեմէն։
Յակոբավանքը վերջին անգամ վերանորոգուած է 18-րդ դարուն, իսկ 19–րդ դարու վերջէն ի վեր չի գործեր։ Վանական համալիրը այսօր թէ՛ ֆիզիքական և թէ՛ հոգևոր վերանորոգման կարիք ունի։
Այժմ աշխատանքներ կը տարուին վանքի վերականգնման գործընթացը սկսելու համար։
Վանքը հիմնադրուած է 5-7–րդ դարերուն։ Վանքի պատերուն ներսը յայտնաբերուած է հայկական խաչքարի ամէնէն հին պատուանդանը (853 թ.)։
«Քոլի տակ՝ գիւղ, քոլի գլխին՝ վանք». այսպէս կը բնութագրեն այն տարածքը, ուր կը գտնուի հայկական հնագոյն սրբավայրը։ Յակոբավանքը՝ Մարտակերտի շրջանի Քոլատակ գիւղէն 1,5 քմ. դէպի հիւսիս, անտառոտ լեռնաբազուկի վրայ կառուցուած է: