Modern Website Header
Website Header with Working Banner

ԵՐԵՒԱՆ – Թագուհի Թովմասեան. «Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետեւ չգիտենք գիշերը ինչ կը պատահի. ժողովրդավարական Հայաստանում մարդիկ այս կենսակերպով են ապրում» 

Մայիս 31-ին, Երեւանի մէջ կայացած Ժողովրդավարութեան հայկական համաժողովի ընթացքին,  Ազգային ժողովի երեսփոխան, Մարդկային իրաւանց եւ անվտանգութեան հարցերու յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեան յայտարարած է.

“Այս դահլիճում նստածներից քիչերը կը հասկանան, թէ ի՛նչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարութեան։ Մենք Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետեւ չգիտենք գիշերը ինչ կը պատահի։ Սա որպէսզի հասկանաք, թէ ժողովրդավարական Հայաստանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում, իսկ ես այնտեղ լինում եմ գրեթէ բոլոր հանգստեան օրերին”։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան, թէ Հայաստանի մէջ ժողովրդավարութեան սպառնացող վտանգ չկայ, Թովմասեան նշած է, որ այդ ներքին սպառնալիքները առկայ են, յատկապէս եղծանման ու դատական անկախութեան հարցերու հարթակներուն վրայ։