Modern Website Header
Website Header with Working Banner

Իր մահկանացուն կնքած է գրող, հրապարակախօս Ալվարդ Պետրոսեան

Մարտ 10-ին իր մահկանացուն կնքած է գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Գրողներու միութեան անդամ Ալվարդ Պետրոսեան:

Ան ծնած է 1946-ին, Երեւան: 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը: 

1969-էն 1975 իբրեւ խմբագիր աշխատած է Ձայն-հեռատեսիլի պետական կոմիտէին մէջ:

1975-էն 1979 աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագրին մէջ:

1980-էն 1981 աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:

1982-էն 1990` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագրի գլխաւոր խմբագրի տեղակալ:ի պաշտօնը վարած է։

1990-էն 1994` եղած է «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը:

1994-1998՝ վարած է Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետի պաշտօնը, 1998-էն՝ եղած է ՀՕՄ-ի կեդրոնական վարչութեան անդամ:

1999-2007 եղած է Ազգային ժողովի երեսփոխան։