Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը՝ Ազէրպայճանական բանակին՝ Արցախի Փառուխ գիւղը ներխուժելուն վերաբերեալ

«Մարտ 24-ին ժամը 16.00-ի սահմաններում ադրբեջանական զինուած ուժերը ռուսական խաղաղապահ առաքելութեան պատասխանատւութեան գօտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գիւղը։

Ադրբեջանի այս նախայարձակ գործողութիւնները եւս մէկ անգամ վկայում են, որ պաշտօնական Բաքուն շարունակում է կոպտօրէն խախտել 2020 Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, համաձայն որի` դադարեցւում էին ռազմական գործողութիւնները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայւում էր Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ կազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառոյցների թիրախաւորումը, Արցախահայութեանն ահաբեկող սպառնալիքները եւ ցեղային զտմանն ուղղուած այլ քայլեր։ Աւելի՛ն, Եւրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մէկտեղ, Բաքուի նմանօրինակ գործողութիւնները լրջօրէն վտանգում են տարածաշրջանային կայունութիւնը եւ խաղաղութիւնը։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զօրքերը, որոնց պատասխանատւութեան գօտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կը ձեռնարկեն, որպէսզի Ադրբեջանի զօրքերը անյապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղօրէն պահպանեն Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները։

Միջազգային հանրութեանը կոչ ենք անում յստակ գնահատական հնչեցնել խաղաղութեան գործընթացը ձախողելու ուղղուած Ադրբեջանի սադրիչ գործողութիւնների կապակցութեամբ եւ աջակցել Հարաւային Կովկասում խաղաղութիւն հաստատելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը հասնելու ջանքերին»: