Արցախի Պետական նախարար Ռուբէն Վարդանեան թուիթըրեան իր գրառումով անդրադարձած է քաղաքական իրավիճակին․-
«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Յունուար 10-ի ելոյթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարաւոր ընտրութիւնը պայքարն է։
Պէտք է պայքարել՝ յոյսը դնելով սեփական ուժերի վրայ։
Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցութեամբ, որոնք վերջին ընտրութիւններում քուէարկել են քաղաքական ա՛յն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում յայտարարել են Արցախին լիակատար աջակցութեան մասին։
Պայքարել Սփիւռքի աշխուժ աջակցութեամբ, որը ծայրայեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։
Կոչ ենք անում միջազգային հանրութեան կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից եւ բռնազաւթումից»։