Մարտ 1-ին, Ազգային ժողովի մէջ տեղի ունեցած հարցում-պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինեան յայտնած է, թէ Հայաստան Ազերպայճանին յանձնած է խաղաղութեան պայմանագրի տարբերակը, բայց տակաւին արձագանգ չէ ստացած, որովհետեւ, ըստ վարչապետին, նման փաստաթուղթի ձեւաւորումը որոշ ժամանակի կը կարօտի։
“Այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղութեան պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ, նրանք են առաջարկ արել, ինչին մենք արձագանգել ենք եւ այդպէս երեք անգամ։ Աշխատանքը այդ ուղղութեամբ պէտք է շարունակենք։ Անկախ առերես հանդիպումներից, իրականացւում են նաեւ փաստաթղթային աշխատանքներ։ Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների գծման յանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ եւ դրա արձագանգին ենք սպասում”,– ըսած է ան։