Modern Website Header
Website Header with Working Banner

Նիկոլ Փաշինեան.– «Ադրբեջանը ԼՂ Հայերին “մեր քաղաքացիներ” է անուանում եւ կրակում նրանց վրայ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան թուիթըրեան իր էջին գրած է.

«Ադրբեջանը ԼՂ Հայերին “մեր քաղաքացիներ” է անուանում, միեւնոյն ժամանակ կրակում նրանց վրայ, երբ նրանք զբաղուած են գիւղատնտեսական աշխատանքներով:

2020 Նոյեմբերի 9-ից ի վեր 3 խաղաղ բնակիչ է սպանուել, 16-ը` վիրաւորուել՝ 54 մահափորձերի հետեւանքով: Արդեօք սա՞ է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է “ԼՂ հարցը լուծուած է”»: