Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեան Դիմագիրքի իր էջին գրած է, թէ Արցախի մէջ մարդասիրական ճգնաժամը կանխելու համար դատապարտող յայտարարութիւններէն անդին՝ անհրաժեշտ է, որ միջազգային կառոյցները պատիժներ կիրարկեն Ազերպայճանի նկատմամբ:
«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրաւէր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետեւ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ ունեն երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,– գրած է նախարարը։