«Հայաստան» համահայկական հիմնադրամը կը հերքէ Արցախի մէջ իր գործունէությիւնը դադրեցնելու վերաբերեալ տեղեկութիւնը։ Այս առթիւ հրապարակուած հաղորդագրութեան մէջ նշուած է.-
«Լրասփիւռներում տարածուած տեղեկութիւնը, թէ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստւում է դադարեցնել իր գործունէութիւնն Արցախում, չի համապատասխանում իրականութեանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունէութիւն ծաւալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածաւալ ծրագրեր, որոնց մի մասն արդէն աւարտուել է, իսկ միւս մասն ընթացքում է։
Հիմնադրամն այս պահին Արցախում իրականացնում է շուրջ 40 ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժէքով։
Կառուցւում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50 քմ.ից աւել ռազմավարական տարբեր ճանապարհներ, աւարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգւում և կառուցւում են դպրոցներ, իրականացւում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։
Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին»։