Դաւիթ Բաբայեան.– «Մեր ինչի՞ն է պէտք մի այնպիսի աշխարհ, եթէ այնտեղ Արցախ չկայ» 

Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան Դիմագիրքի իր էջին հետեւեալը գրած է․-

«Մեր ինչի՞ն է պէտք մի այնպիսի աշխարհ, եթէ այնտեղ Արցախ չկայ։

Մենք ունենք յստակ ձեւակերպուած կարմիր գիծ, որի մասին անընդհատ խօսում ենք։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ո՛չ միայն իշխանութեանն է, այլեւ ամբողջ հանրութեան ընդհանուր կամքն է, նաեւ՝ ամբողջ հայութեան։ Այդ կարմիր գիծը հետեւեալն է՝ Արցախը չի կարող լինել  Ադրբեջանի կազմում, դա բացառուած է:

Եթէ ոեւէ մէկը վաղը ասի, որ դուք պէտք է Ադրբեջանի կազմում լինէք, ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած, կամ  հայաթափում, օրինակ կարող է այնպէս լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է, կործանում՝ ո՛չ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար»:

Խմբագրական