ԵՐԵՒԱՆ — Հայ Շեքսպիրեան Միութիւնը նշում է տասնամեակը (2016-2026)

PHOTO-2026-05-05-13-13-57

2026 թուակա­նին Հայ Շեքսպի­րեան Միու­թիւնը (ՀՇՄ – հա­սարա­կական կազ­մա­կեր­պութիւն) նշում է իր առա­ջին տաս­նա­մեակը, որ ստեղ­ծուել է Ուի­լիամ Շեքսպի­րի մա­հուան չորսհա­րիւ­րա­մեակի կա­պակ­ցութեամբ՝ 2016 թուակա­նին։ Սոյն տա­րուայ Ապ­րի­լին Երե­ւանում տե­ղի ու­նե­ցաւ Հայ Շեքսպի­րեան Միու­թեան վե­ցերորդ մի­ջազ­գա­յին գի­տաժո­ղովը՝ «Խօ­սենք Մաք­բէ­թի մա­սին՝ դա­ւաճա­նու­թիւն յա­նուն իշ­խա­նու­թեան, կամ որ­տե՞ղ է մարդկա­յին բա­րու­թեան կա­թը» խո­րագ­րով։ Շեքսպիրեան միջազգային գիտաժողովի անգլերէն լեզուով նիստերը վարեցին Հայ Շեքսպիրեան Միութեան հիմնադիր անդամներ՝ Մարինա Յակոբեանը, Արմինէ Ղալաչեանը եւ Յասմիկ Սեյմորը։

Գի­տաժո­ղովին մաս­նակցե­ցին պրո­ֆեսոր­ներ, շեքսպի­րագէտ­ներ, աս­պի­րանտներ եւ բե­մադ­րիչներ աշ­խարհի տար­բեր երկրնե­րից՝ ԱՄՆ-ից, Ար­գենտի­նայից, Իս­լանդիայից, Մեծ Բրի­տանիայից, Իտա­լիայից, Լե­հաս­տա­նից, Ռու­մի­նիայից, Չե­խիայից, Հունգա­րիայից, Ճա­պոնիայից, Հնդկաս­տա­նից, Ուկրաինա­յից եւ Հա­յաս­տա­նից։ Նախ­կին մաս­նա­կից­նե­րի հետ մէկ­տեղ գի­տաժո­ղովում առա­ջին ան­գամ ելոյթ ու­նե­ցան մի շարք անուանի մաս­նա­գէտ­ներ եւ նո­րաւարտ հե­տազօ­տող­ներ։ Հայ Շեքսպի­րեան Միու­թեան մշտա­կան գոր­ծընկեր­ներն են Հա­յաս­տա­նի Ամե­րիկեան հա­մալ­սա­րանը եւ Երե­ւանի Պե­տական Կա­մերա­յին թատ­րո­նը։

Այս տա­րի առա­ջին ան­գամ նա­խատե­սուած է մէկ այլ յո­բելեանա­կան մի­ջոցա­ռում. Հայ Շեքսպի­րեան Միու­թեան հիմ­նա­դիր-նա­խագահ Յաս­միկ Սեյմորի ջան­քե­րով Երե­ւանի Կա­մերա­յին Թատ­րո­նը հիւ­րընկա­լել է անգլիացի բե­մադ­րիչ Էլիոթ Հաքստբլին (Քենթըրբրիի Փա­ռատօ­նի գե­ղարուես­տա­կան ղե­կավար), ով այժմ իրա­կանաց­նում է Շեքսպի­րի «Մաք­բէթ» ող­բերգու­թեան իր նո­րարա­րական բե­մակա­նացու­մը Կա­մերա­յին թատ­րո­նում, որի անդրանիկ ներկայացումը կը կա­յանայ Երե­ւանում Մա­յիսի 10-ին։

Հայ Շեքսպի­րեան Միու­թեան եր­կու նիս­տե­րը տե­ղի ու­նե­ցան առ­ցանց, Հա­յաս­տա­նի Ամե­րիկեան Հա­մալ­սա­րանի Ալեք եւ Մա­րի Մա­նու­կեան սրա­հում Ապ­րի­լի 27-ին եւ 28-ին։ Յատ­կանշա­կան է, որ ներ­կա­յիս լա­րուած մի­ջազ­գա­յին քա­ղաքա­կան իրա­վիճա­կում գի­տաժո­ղովի առ­ցանց ձե­ւաչա­փը հնա­րաւո­րու­թիւն տուեց ներգրա­ւել տար­բեր երկրնե­րի յայտնի մի­ջազ­գա­յին շեքսպի­րագէտ­նե­րի եւ նոր մաս­նա­կից­նե­րի։ Գի­տաժո­ղովի երեք պա­տուա­ւոր զե­կու­ցողներն ԱՄՆ-ից էին՝ Պրո­ֆեսոր էմե­րիտա Լոիս Փո­թերը, ով ներ­կա­յաց­րեց Մեծ Բրի­տանիայում վեր­ջին տա­րինե­րի մի շարք յի­շար­ժան բե­մադ­րութիւննե­րի վեր­լուծու­թիւննե­րը, մաս­նա­կից­նե­րի հետ կի­սուեց տաս­նա­մեակ­նե­րի իր շեքսպի­րագի­տական փոր­ձա­ռու­թեամբ։ Պրո­ֆեսոր Շի­լա Քա­ւանա­խը (Էմո­րի Հա­մալ­սա­րան, ԱՄՆ) ար­դէն չոր­րորդ ան­գամն էր մաս­նակցում ՀՇՄ գի­տաժո­ղով­նե­րին, ով նաեւ Միու­թեան պա­տուա­ւոր ան­դամ է, ում զե­կու­ցումը վեր­ջին տաս­նա­մեակի «Մաք­բէթ»-ի նշա­նակա­լից բե­մադ­րութիւննե­րի մա­սին էր։ Առա­ջին ան­գամ գի­տաժո­ղովը հիւ­րընկա­լեց մէկ այլ հան­րա­ճանաչ պրո­ֆեսո­րի՝ Ալեք­սա Ալիս Ժու­բե­նին (Ջորջ Վա­շինգթոն Հա­մալ­սա­րան, ԱՄՆ), ում զե­կուցման թեման էր «Գլո­բալ “Մաք­բէթ”-ը որ­պէս նե­րառա­կան դա­սաւանդման բա­ղադ­րիչ»։

Ռու­մի­նիայից պրո­ֆեսոր­ներ Մա­դալի­նա Նի­կոլես­կոն, Օանա-Ալիս Զա­հարիան եւ Չե­խիայից Դէյ­վիդ Լի­ւինգստո­նը ներ­կա­յաց­րե­ցին պա­նելա­յին քննար­կում՝ «Մաք­բէթ» ող­բերգու­թեան բե­մադ­րութիւննե­րը ար­դի քա­ղաքա­կան հա­մատեքստում։

Հայ մաս­նա­կից­նե­րից յի­շար­ժան էր Վա­հէ Ար­սէ­նեանի (Երե­ւանի Պե­տական Հա­մալ­սա­րան) զե­կու­ցումը ճա­պոնա­ցի ռե­ժիսոր Ա. Կու­րո­սաւա­յի «Մաք­բէթ»-ից ներշնչուած եւ մի­ջազ­գա­յին մրցա­նակ­նե­րի ար­ժա­նացած «Արեան գա­հը» (1957) շար­ժանկա­րի հո­գեբա­նական վեր­լուծու­թիւնը, Ար­մի­նէ Ղա­լաչեանի (Հայ-Ռու­սա­կան հա­մալ­սա­րան) զե­կոյ­ցը Ռո­ման Բա­լայեանի «Մտեցքի շրջա­նի Լէ­դի Մաք­բէ­թը» (1989) շար­ժանկա­րի մա­սին, իսկ ՀՇՄ-ի նա­խագահ Յաս­միկ Սեյմորը (Լոն­դո­նի Հա­մալ­սա­րան) ներ­կա­յաց­րեց Մաք­բէ­թի հա­յերէն թարգմա­նու­թիւննե­րի եւ բե­մադ­րութիւննե­րի ազ­գա­յին-պատ­մա­կան հա­մատեքստե­րը։

Բա­լինտ Սզե­լը (Հունգա­րիա) ներ­կա­յաց­րեց, թէ ինչպէս են Շեքսպի­րի «Մաք­բէթ» ող­բերգու­թեան մեկ­նա­բանու­թիւննե­րը փո­խակեր­պուել հունգա­րական բե­մում՝ 18-րդ դա­րի վեր­ջից մին­չեւ յետ­խորհրդա­յին ժա­մանա­կաշրջա­նը։ Իսկ նրա հա­մաերկրա­ցի օպե­րային եր­գիչ եւ գի­տահե­տազօ­տող Աթի­լա Սե­բոքը մեկ­նա­բանեց Վեր­դիի «Մաք­բէթ» օպե­րայի ժա­մանա­կագ­րա­կան եւ երաժշտա­գիտա­կան ար­ժէ­քը։

Հնդկաս­տա­նից անգլե­րէն գրա­կանու­թեան դա­սախօս Սրա­բանի Բա­սուի զե­կու­ցումը ոչ միայն բա­ցայայ­տեց Շեքսպի­րի ող­բերգու­թեան արե­ւելեան ըմբռնումնե­րը, այլ նաեւ «Մաք­բէթ»-ի մի­ջոցով եւ­րո­պական եւ հնդկա­կան փի­լիսո­փայու­թիւննե­րի հա­մադ­րումը եւ տար­բե­րու­թիւննե­րը։ Տե­ղին է նշել մի մէջ­բե­րում նրա ելոյ­թից. “«Մաք­բէթ»-ը վա­ղուց մեկ­նա­բան­ւում է որ­պէս ան­սանձ յա­ւակ­նութեան, բա­րոյա­կան անկման եւ քա­ղա­քա­կան բռնա­կալու­թեան ող­բերգու­թիւն։ Թէեւ պիէսը լայ­նօ­րէն ու­սում­նա­սիրուել է էթի­կական, հո­գեբա­նական եւ պատ­մա­կան շրջա­նակ­նե­րում, հա­մեմա­տաբար քիչ ու­շադրու­թիւն է դար­ձուել դրա մեկ­նա­բանու­թեանը հնդկա­կան դա­սական փի­լիսո­փայու­թեան տե­սան­կիւ­նից, մաս­նա­ւորա­պէս՝ Պու­րուշար­թա հաս­կա­ցու­թեան շրջա­նակում՝ մար­դու գո­յու­թեան չորս սկզբունքնե­րի՝ Դհար­մա (բա­րոյա­կան կարգ), Ար­թա (նիւ­թա­կան ձգտում), Կա­մա (ցան­կութիւն) եւ Մոկ­շա (ազա­տագ­րում)”։

Վա­լեն­տի­նա Ռոս­սին (Իտա­լիա) իր «Տի­րոջ կող­մից օծեալը. իշ­խա­նու­թեան սրբա­ցու­մը ընդդէմ ան­հա­տական յա­ւակ­նութիւննե­րի Ուի­լիամ Դե­ւենան­թի “Մաք­բէթ”-ում» թեմայով ելոյ­թում ներ­կա­յաց­րեց շեքսպի­րեան թեմանե­րով գրուած Ուի­լիամ Դե­ւենան­թի «Մաք­բէթ» խորհրդան­շա­կան դրա­ման, որն առա­ջին ան­գամ բե­մադ­րուել էր Duke’s Company-ի կող­մից Լին­քոլնս Ին Ֆիլդս թատ­րո­նում 1664 թուակա­նին։

Մեծ հե­տաքրքրու­թիւն առա­ջաց­րեց նաեւ Օք­սա­նա Ֆե­դոր­կի­ւի (Ուկրաինա) զե­կոյ­ցի թեման՝ «“Մաք­բէթ”-ը եւ շեքսպի­րեան բե­մի կազ­մա­ւորու­մը Ուկրաինա­յում. “Կուրբա­սից” մին­չեւ ժա­մանա­կակից մեկ­նա­բանու­թիւններ»։ Ող­ջունե­լի էր Ուկրաինա­յից եւս եր­կու մաս­նա­գէտ­նե­րի մաս­նակցու­թիւնը. Իրի­նա Կա­զիմի­րի եւ Օք­սա­նա Հա­լայ­բի­դայի զե­կու­ցումը «“Մաք­բէթ”-ի էպո­նիմ­նե­րի գոր­ծա­ռական կեն­սունա­կու­թիւնը ժա­մանա­կակից դիս­կուրսում» յօ­դուա­ծը վեր­ծա­նեց այսպէս կո­չուած մաք­բէ­թեան «թե­ւաւոր խօս­քե­րը»՝ լե­զուա­բանա­կան տե­սան­կիւնից։

Ող­ջունե­լով գի­տաժո­ղովի մաս­նա­կից­նե­րին՝ Ամե­րիկեան հա­մալ­սա­րանի կող­մից Մայ­քա Հիլ­սո­նը ընդգծեց, որ այս տա­րուայ գի­տաժո­ղովի քննար­կումնե­րը, որոնք կենտրո­նացած էին միայն «Մաք­բէթ» ող­բերգու­թեան շուրջ՝ առիթ ըն­ձե­ռեցին է՛լ աւե­լի խոր­քա­յին քննար­կումնե­րի եւ հե­տազօ­տու­թիւննե­րի։ Զե­կու­ցումնե­րի անգլե­րէն ելոյթնե­րը հա­սանե­լի կը լի­նեն Հայ Շեքսպի­րեան Միու­թեան եու­թուբեան ալի­քով։

Գի­տաժո­ղովի եզ­րա­փակիչ մա­սը տե­ղի ու­նե­ցաւ Երե­ւանի թատ­րո­նի եւ կի­նոյի պե­տական ինստի­տու­տում եւ հա­յերէն ելոյթնե­րով՝ այդ թւում Անուշ Աս­լի­բեկեանի (Երե­ւանի Պե­տական Թատ­րո­նի եւ Կի­նոյի Ինստի­տուտ – ԵԹՊԿԻ), Ար­ծուի Բախ­չի­նեանի (ԳԱ Պատ­մութեան Ինստի­տուտ), եւ աւար­տուեց անգլիացի ռե­ժիսոր­ներ Էլիոթ Հաքստբլիի եւ Շառ­լոթ Գրումբրի­ջի (Քենթըրբրիի Շեքսպի­րեան Փա­ռատօն) վար­պե­տու­թեան դա­սով՝ ԵԹՊԿԻ ու­սա­նող­նե­րի հա­մար։

Շեքսպի­րեան ժա­ռան­գութիւ­նը շա­րու­նա­կում է մնալ առա­ջադէմ գի­տու­թեան եւ նո­րարա­րական թատ­րո­նի եւ ար­դիական արուեստնե­րի խաչ­մե­րուկնե­րում՝ մեր­ձեցնե­լով հին եւ նոր սերնդի հե­տազօ­տող­նե­րին, արուես­տա­գէտ­նե­րին, հան­դի­սատե­սին եւ ժո­ղովուրդներին։

Արմինէ ՂԱԼԱՉԵԱՆ 

Երեւան